Անչափ ուրախացա, երբ իմացա, որ այստեղ հայկական մշակութային օջախ կա, իսկ կից՝ եկեղեցի։ Բայց, երբ եկա, տեսածից անասելի ընկճվեցի։
Լքված, անշունչ մի անկյուն է: Կենտրոնի տնօրենին ոչ ոք չի ճանաչում։ Մուտքի բազմոցին պառկած քեզ դիմավորում են երկու աղջիկներ։ Ուղեկցում և Եկեղեցու փակ դուռը գրպանի բանալիով բացում է սև գույնի շրթնաներկված և սև եղունգներով, տոպիկով, բաց փորիկով աղջիկը։ Երբ ետ եմ վերադառնում հետաքրքրվելու, թե արդյոք լուցկի չկա՞ մոմը վառելու համար, երկրորդ օրիորդն այդպես էլ բազմոցին պառկած էր մնացել, կարծես՝ սեփական տանը։
Հետաքրքրվում եմ, թե ինչ պարապմունքներ կան այս մշակույթի կենտրոնում, ասում են՝ պար՝ լեզգինկա։ Եկեղեցում ամեն կիրակի պատարագ է մատուցում Տեր Լևոնը։ Երկուսից մեկն ասում է ժամը 11։00-ին է սկսում, իսկ մյուսը՝ ուղղում 12։00-ին։
Անհավատալի՜ տեսարան…
Վաղը կիրակի է։ Հուսով եմ պատարագը կկայանա։ Գուցե, նաև, հաջողվի քննարկել և հասկանալ, թե ինչպես կարելի է շտկել այս բարձիթողի վիճակը……