Չգիտեմ , թե ինչքան պրեմիա են ստանում ձեր աշխատողները մարդկանց «հետույք» մտած ման գալով , բայց երեկ ես ապշած էի մնացել։ Խոսքս Դալմայի մասնաճյուղի մասին է խոսքը։ Տեսել էի, որ ուշադիր լինեն հաճախորդի նկատմամբ, որ գողություն չլինի կամ հարցերի դեպքում միանգամից արձագանքեն, բայց որ հետևիցդ կպած ման գան,մաքսիմում 15 սմ հեռավորությամբ, 2 քայլ անես կանգնես, իրանք էլ 2 քայլ անեն կանգնեն, անցնես մյուս շարք, իրանք էլ անցնեն քո հետ հավասար, զուգահեռ հետդ քայլեն քիպ կպած, առաջին անգամ եմ նման բան տեսնում։ Շարքն էլ պոլկա չի, որ չերևա հակառակ կողմը, մինչև գոտկատեղ իրար վրա դրված կոշիկի տուփեր են։ Ինձ երեկ էնքան էր պետք գնել բատինկա, ամբողջ մոլը ոտքի տալուց հետո սա միակ տեղն էր գնային առումով , որ հարմար էր գրպանիս, բայց նույնսիկ այդչափ հուսահատված վիճակում ես երկրորդ անգամ էլ չմտա ու չգնեցի ինձ անհրաժեշտ բատինկեն, աշխատողի սենց ապսուրդի հասցնող պահվածքից։«Վերևներից» կարող եք կամերայով նայել ժամը 5-6 ընկած հատվածում, եթե չեմ սխալվում։ Մոլ գնում ես նրա համար, որ հանգիստ նայես, ընտրես, հարցի դեպքում դիմես աշխատողին, մանյակի նման հետևից հավասար քայլելս որն ա՞։ Մինչև հիմա որ հիշում եմ ապշում եմ ։ Վերանայեք ձեր կանոններն ու ձեր աշխատողներին։